Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան. Ձեր ապաշնորհությունը որևէ մեկի վրա մի գցեք. զրո դիվանագիտություն, շարունակական կեղծիք

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան. Ձեր ապաշնորհությունը որևէ մեկի վրա մի գցեք. զրո դիվանագիտություն, շարունակական կեղծիք
10.11.2020 | 21:20

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը մեկնաբանություն է թողել իմքայլական պատգամավոր Վահագն Թադևոսյանի ֆեսբուքյան գրառման ներքո, ուր նշում է, որ հայկական կողմն ընդամենը ճակատամարտ, ոչ թե պատերազմ է տանուլ տվել և հաջողել է չպարտվել: Հոգևորականը գրել է.

«Ձեր ապաշնորհությունը որևէ մեկի վրա մի գցեք. զրո դիվանագիտություն, շարունակական կեղծիք (չնայած, երբ Արցախում էինք, շատ բան պարզ դարձավ: Հրաշքով փրկվեցինք, վերադարձա Մայր Աթոռ և որևէ ստատուս էլ չգրեցի, քանզի վիրտուալն ու իրականությունը շատ տարբեր էին), անիմաստ հայտարարություններ, բառերի շռայլում. ժողովուրդը հիմար չէ:
Որևէ տեղ չհաջողեցիք` ամեն անգամ Ձեր սխալները նախկինների և ուրիշների վրա գցելով: Հավաքվեք և Ձեր մեջ փնտրեք սխալները: Քեզ ճանաչելով` վստահ եմ, որ ամեն ինչ լավ հասկանում և գիտակցում ես: Ցավում եմ անկեղծորեն նաև Քեզ համար: Ինձ հետոն է ավելի մտահոգում... շատ այլ բաներ եմ տեսնում: Փառք ու պատիվ տղերքին: Աստված պահապան մեր երկրին»:

Դիտվել է՝ 1915

Մեկնաբանություններ